Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ էլ ամոթանք է տվել ՄԱԿ-ին՝ կազմակերպությանը մեղադրելով սիրիացի փախստականների հարցում Թուրքիային չօգնելու մեջ:
Ըստ AA-ի՝ Թուրքիային սիրիացի փախստականների դիմաց սահմանները բացելու կոչ անող ՄԱԿ-ին դիմելով՝ նա ասել է. «Կներեք՝ մեր ճակատին «հարիֆ» գրված չէ: Է՜յ, ՄԱ\'Կ, դու ի՞նչ գործի ես ծառայում։ Քո պարտականությունը ո՞րն է։ Թուրքիան 10 միլիարդ դոլար է ծախսել երկրում գտնվող փախստականների համար, իսկ ՄԱԿ-ը Թուրքիային 455 միլիոն դոլար է հատկացրել։ Ամոթ է, ամոթ»:
Նշելով, որ «ՄԱԿ-ի՝ Թուրքիային հատկացրած 3 միլիարդ դոլարն ավելացվել է ոչ թե երկրի բյուջեին, այլ տրամադրվել է փախստականներին», Էրդողանն ասել է. «Մենք մինչ օրս 9 միլիարդ դոլար ծախսել ենք փախստականների համար` ոչ թե ՄԱԿ-ից ակնկալիքներ ունենալու, այլ մեր հյուրասիրությունից ելնելով: Մենք դրանից չենք վհատվել, ավելին՝ մենք շարունակելու ենք այդպես վարվել: Սա մեր առանձնահատկությունն է»: