Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Մեկ տարին է լրանում, երբ մենք ողջ ժողովրդով ևս մեկ անգամ ստիպված եղանք բռնելու գաղթի ճանապարհը։ Եվ դա մեր պատմության ամոթի և խայտառակության հերթական օրերից մեկն է»,- Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի օրը «Եռաբլուր» այցի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
«Այս ամոթն ու խայտառակությունը որպես խարան առաջին հերթին դրոշմված է Հայաստանի իշխանությունների ճակատին, ովքեր հանցավոր անտարբերությամբ, անգործությամբ մեզ հասցրեցին այս վիճակին, երբ իրենց, մեր բոլորի աչքերի առջև ընդամնեը մի քանի կիլոմետր հեռավորության վրա մեր ժողովուրդը ստիպված եղավ ենթարկվելու հերթական ցեղասպանությանը, բնազրկվեց, տնազրկվեց ու բռնեց գաղթի ճանապարհը։ Այս խարանը միշտ մնալու է դրոշմված այս իշխանությունների ճակատին։ Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 19-ը խարան է ողջ հանրության ճակատին՝ որպես ամոթի ու խայտառակության, ինչպես նաև ցավի և կորստյան օր, որ մինչև այսօր հանդուրժում են այս իշխանությունների գոյությունը։ Այս օրը խարան է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես բոլոր նրանց, ովքեր եղել են արցախցի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը։ Մեծ իմաստով մեր պետության և ազգի ամոթի և խայտառակության օրն է սեպտեմբերի 19-ը։ Սեպտեմբերի 19-ը նաև խոնարհումի օր է։ Եվ անկախ բոլոր դժվարություններից, փորձություններից ու ծանր տառապանքներից՝ ևս մեկ անգամ փաստենք հայոց հաղթանակող ոգու և հոգու մասին։
Մենք այլընտրանք չունենք, քան՝ հաղթանակը։ Այդ վստահությունն ու կամքը մեզ համար պետք է դառնան մղիչ ուժ, պայքարի ճանապարհ՝ մեծ երազանքն իրականացնելու համար։ Հեռու չի լինելու այն օրը, երբ մենք ամբողջ ազգով դարձյալ կտոնախմբենք մեր ազատագրությունը, հաղթանակները՝ վկան մեր Եռաբլուրի, եռաբլուրների, ինչպես նաև լքված մեր հերոսների շիրիմներն ու իրենց երկնային ներկայությունը»,-ասաց Բագրատ Սրբազանը։