|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որոշ նշաններից դատելով՝ կարող ենք ասել, որ բարձրաստիճան հոգևորականները կարծես թե որոշել են դուրս գալ «եթե քեզ ապտակում են, մյուս այտդ էլ դեմ տուր» քրիստոնեական դիրքորոշումից և ինչ-որ հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ։ Անցած կիրակի Հովհաննավանքում ֆեյք պատարագից և կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցին զավթելուց օրեր անց հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել այդ դեպքով, իսկ երեկ Մայր Աթոռը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։
Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է պահանջվել Վեհափառին համոզելու համար, որ պետք է որոշ դիմադրություն ցույց տալ ու հաղորդում ներկայացնել Հովհաննավանքի ֆեյք պատարագի փաստով, և հաղորդումն Արա Զոհրաբյանը նախօրեին ներկայացրել է դատախազություն։ Արա Զոհրաբյանը կիրակնօրյա «պատարագից» առաջ ևս մեկ հաղորդում է ներկայացրել՝ կրոնական ծեսի անցկացմանը խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաև՝ տաճարի զավթումը կանխելու անհրաժեշտության մասին:
Պահանջել է նաև Ստեփան Ասատրյանին վտարել Հովհաննավանքից, որը նախատեսված է բացառապես հոգևորականների համար։ Իսկ Մայր Աթոռը երեկ հայտարարեց, որ «Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են», և «Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։