|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ անցնող շաբաթ բանակցությունների արդյունքների համաձայն՝ այսօրվանից ստուգումներ են սկսում Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։ Հայտնում է Azatutyun.am-ը։
«2022 թվականի դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքների համաձայն՝ դեկտեմբերի 10-ից, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության, Բնապահպանության և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող Պետական գույքի ծառայության աշխատակիցները և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն սկսում են նախնական մոնիտորինգ՝ ուսումնասիրելու օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման փաստերը Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը», - ասվում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության և ԱՀ բնապահպանության և բնական պաշարների նախարարության համատեղ հայտարարությունում։
Պաշտոնական Ստեփանակերտը, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը նման ստուգումների մասին չեն տեղեկացրել, Ադրբեջանի կառավարության հայտարարությունը դեռ չեն մեկնաբանել: