Միասին կարող ենք
կարևոր
1135 դիտում, 4 ժամ առաջ - 2026-04-20 11:21
Քաղաքական

Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան

Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

«Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովի համաձայն` երկրի էներգետիկ հաշվեկշիռը կառուցված է լինելու երեք բաղադրիչների վրա` ածխաջրածիններ, վերականգնվող էներգետիկա, «խաղաղ ատոմ»։

Դրան զուգահեռ Հայաստանում, որը դեռևս տարածաշրջանում «խաղաղ ատոմ» ունեցող միակ երկիրն է, փաստացի հարցականի տակ է դրված այդ ռազմավարական, էքզիստենցիալ նշանակության ոլորտի ապագան։

Մոսկվան հստակ ասում է` Երևանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսի շարունակության դեպքում Հայկական ԱԷԿ֊ի մոդեռնիզացիան 2031 թ.֊ից հետո կարող է դադարեցվել։ Այսինքն` անգամ 2036 թ.֊ի այդքան կանխատեսելի թվացող հեռանկարն այլևս հարցականի տակ է։

Փաստացի հարցականի տակ է հայտնվում նաև թմբկահարվող մոդուլային ռեակտորի նախագիծը, որի իրագործման ամբողջ ցիկլը կպահպանջի առնվազն 7-8 տարի։

Ինչևէ, գործընթացները շատ տրամաբանական են ու փոխլրացնող։

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում ֊ Ադրբեջանի հետ էներգահամակարգերի միացում ֊

ազգային ատոմային էներգետիկայի պարալիզացում ֊ Ադրբեջանից ներկրում։

Չենք մոռանում նաև Ադրբեջան֊Պակիստան ռազմավարական կապերի ու դրանցից բխող ռազմական միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր փոխգործակցության մասին»։