կարևոր
4843 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 16:53
Քաղաքական

ԵՄ դիտորդները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փակ հատվածում դիտարկումներ են իրականացնում

ԵՄ դիտորդները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փակ հատվածում դիտարկումներ են իրականացնում. հայտնում է Factor-ը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։  

Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։  

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: