Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում հոգեբան Սամվել Խուդոյանն անդրադարձել է սահմանում տիրող իրավիճակի հոգեբանական ազդեցությանը։ Նրա խոսքով՝ սահմանում կատարվող իրադարձությունները նաև ազդում են սահմանից հեռու գտնվող բնակչության վրա։
«Ստեղծված իրավիճակից մեզ մոտ թեթև տագնապ կար, բայց պետք է ասեմ, որ այս ամենի հետևանքով բարձրացավ մեր ռազմական ոգին և հայրենասիրական զգացումները սրվեցին»,- ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Հոգեբանը կարծում է, որ եթե մեզ մոտ նկատվեց թեթև տագնապ, ադրբեջանցիների մոտ մեծ վախ կար: Ըստ հոգեբանի՝ ադրբեջանցիների մեծ խուճապը ցույց տվեց, որ նրանք վախենում են հայերից։
« Հետևում եմ բլոգների գրառումներին, կարդացի 51 զոհի մասին, որի տակ կատակով մեկնաբանություն էին գրել, թե էդքան զոհ կտան Բաքուն գրավելու ժամանակ: Նրանք էդ անմեղ կատակը լուրջ էին ընդունել ու վախեցել էին, թե «Բաքուն չենք տա, Բաքուն մերնա, չհամարձակվեք»,-ասաց Խուդոյանը:
Մյուս բանախոս Ռուբեն Բաբայանը համամիտ էր այն կարծիքի հետ, որ հայ զինվորների շրջանում տագնապ չկա։
«Սա պատերազմ չէ և կարծում եմ, որ այս իրավիճակը երկու կողմերին էլ եզրակացություն անելու հնարավորություն տվեց»,- ասաց նա։
Բաբայանը կարծում է, որ միայն հայրենասիրությամբ հաղթել հնարավոր չէ։ «Հայկական բանակը կարողանում է դիմադրել և ճիշտ հակահարված տալ և մենք լավ պաշտպանված ենք:
Այս լարված իրավիճակի նախաձեռնողը Ադրբեջանն է, իսկ մենք գիետնք, որ հարձակվող կողմը միշտ էլ ավելի շատ է կորցնում: Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի»-նշեց Բաբայանը և հավելեց, որ Թուրքիայի արած հայտարարությունից հետո, թե պատրաստ է անգամ ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, հայկական կողմը պետք է հույսն ինքն իր վրա դնի.«Երբ հույսդ միայն քեզ վրա ես դնում, նշանակում է դու ճշմարտացի ես: Իհարկե, մենք դաշնակիցների կարիք ունենք և կարիք ունենք թուլացնել մեր թշնամիներին»:
Բանախոսը կարծում է, որ դիմադրության գործում պաշտոնյաների երեխաները ևս պետք է լինեն.«Չպետք է փախցնեն իրենց երեխաներին, որ բարերում ու կարաոկեներում լինեն: Ոչ թե հայրենասիրական հայտարարություններ պետք է անեն, այլ պետք է օրինակ ծառայեն»-հավելեց Բաբայանը: