կարևոր
907 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-25 12:23
Հասարակություն

«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան․ Azatutyun

«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան․ Azatutyun

Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել»: Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:

Իրավապաշտպանը նշեց, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն, ըստ նրա, դրանք արժանահավատ են և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով:

«Ազատությունը» այս տեղեկությունը ինքնուրույն կամ այլ անկախ աղբյուրներից ստուգելու հնարավորություն չունի, քանի որ անցած տարի Բաքվում ադրբեջանական կողմի պահանջով փակվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը և միջազգային մի շարք այլ կառույցներ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։