|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Ադրբեջանը կրկին շրջանառում է «Զանգեզուրի միջանցք» նախագիծը և նախատեսում է Աղբանդում անցակետ կառուցել։
Այս մտադրության մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովը։
«Զանգեզուրի միջանցքում աշխատանքներ են տարվում՝ ներառյալ անցակետերի մշակումը։ Նախագծային աշխատանքների ավարտից հետո, կսկսվի շինարարական գործընթացը», ասել է Շահին Բաղիրովը։
Խոսքը Օկուպացված Արցախի Կովսականի (Խորհրդային ժամանակաշրջանում` Զանգելանի) շրջանի Աղբանդում անցակետի կառուցման մասին է։
Ավելի վաղ Աղբանդի տարածքում սկսվել էր կամրջի շինարարությունը, որը Նախիջևանն ու Ադրբեջանը կկապի իրար Իրանի տարածքով։