կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 12:13
Քաղաքական

Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության, ու նրանց հետ մենք չենք բանակցի. Շարմազանով

Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության, ու նրանց հետ մենք չենք բանակցի. Շարմազանով

Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական  շարժումուց. Բանը հասել է նրան, որ Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության, ու նրանց հետ մենք չենք բանակցի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը։

Ուրեմն շարժումը ճիշտ ուղու վրա է։

Պետք է էլ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա՝ հայը ծնկի երբեք չի գալու։

Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին։

Իսկ դո՞ւք, այ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներին…ասելու եք՝ պապիկը, էրդողանն ու ալիևը նույն գործն էին անու՞մ…

Ասել մեր լոռեցիքին՝ մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ է»։