Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Azatutyun.am-ը հայտնում է, որ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճռով դատապարտվեց ազատազրկման երեք տարի երեք ամիս ժամկետով:
«Միաժամանակ, դատարանը որոշեց դատավճիռը պայմանականորեն չկիրառել չորս տարվա փորձաշրջանով։ Ավելի վաղ այս գործով մեղադրողը պահանջել էր նախկին տնօրենին դատապարտել չորս տարվա ազատազրկման, դատավճիռը պայմանականորեն չկիրառել հինգ տարվա փորձաշրջանով։
Օհանջանյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն նույն քանակությամբ «Բրիկետ» տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս մատակարարելու մեջ։ Նա, ըստ մեղադրանքի, Պաշտպանության նախարարությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 126 միլիոն 936 հազար դրամի (շուրջ 310 հազար դոլար) վնաս»,- գրում է կայքը։
Մանրամասներն ` այստեղ: