Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարություն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում սահմանեց Մաքսային մարմնի հանրային ծառայողի համազգեստի ձևը:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է մաքսային ոլորտում սկսված և շարունակական բարեփոխումների համատեքստում մաքսային ծառայողի նոր կերպարի տեսլականի կյանքի կոչման շարունակականության ապահովմամբ։
Վերջին անգամ մաքսային ծառայության համազգեստի ձևը թարմացվել է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ծառայության համազգեստի ձևը արդիականացնել՝ ելնելով ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ օգտագործվող նյութերի և ֆունկցիոնալության բարելավման անհրաժեշտությունից:
Այս տարվա օգոստոսին կայացված որոշմամբ ՊԵԿ-ը հնարավորություն է ստացել ձեռք բերել դիզայնի օժանդակ ծառայություն (հագուստի դիզայնեռի կողմից մատուցվող համազգեստի մոդելների մշակման ծառայություն) «Ֆըրսթ Քլաս» սահմանափակ պատասխանատվության ընկերությունից, որի գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում ավելի քան 10 տարվա պատմությամբ սեփական հագուստի ապրանքանիշ ունեցող Վահան Խաչատրյանը։
Նախագծի ընդունման պարագայում նախատեսվում է ձեռք բերել ժամանակակից չափանիշներին բավարարող նոր հագուստ ։