կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 12:40
Իրավական

Ավարտվել է մաքսային ծառայողի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով նախաքննությունը

Ավարտվել է մաքսային ծառայողի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանը բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության ծառայող Վարդան Ռուբենյանի նկատմամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀճանապարհային ոստիկանության տեսուչներ Վարդան Ռուբենյանը և Հրաչյա Ասատրյանը, իրականացնելով իրենց ծառայողականպարտականությունները, ՀՀ Կոտայքի մարզի Արամուս-Աբովյան ավտոճանապարհով երթևեկելու ժամանակ կանգնեցրել են Ա. Մնացականյանին փաստացի պատկանող, սակայն վերջինիս կնոջ անվամբ հաշվառված և նրա կողմից վարվող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշիավտոմեքենան: Վ. Ռուբենյանը վարորդական վկայականը ստուգելու նպատակով այն տրամադրելու օրինական պահանջ է ներկայացրել վարորդ Ա.Ղուկասյանին, ով փնտրելուց հետո հայտնել է, որ վարորդական վկայականն իր մոտ չէ: Տեսուչ Հ. Ասատրյանը պարզաբանել է, որ վարչականվարույթն ապահովելու նպատակով ավտոմեքենան պետք է բերման ենթարկվի հատուկ տարածք: Ավտոմեքենայի ուղևոր, ոչ սթափ վիճակում գտնվող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայող Ա. Մնացականյանը, ոստիկանության աշխատակցի՝ մեքենան հատուկ տարածք տեղափոխելու օրինական պահանջը ցավագին ընդունելով, վիճաբանության մեջ մտել Հ. Ասատրյանիհետ: Վիճաբանության պատճառը պարզելու նպատակով իրենց է մոտեցել ոստիկան Վարդան Ռուբենյանը, ում հետ ևս Ա. Մնացականյանըվիճաբանության է բռնվել, որի ընթացքում մաքսային ծառայողը բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարողճանապարհային ոստիկանության աշխատակից Վ. Ռուբենյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը:

Գործը մեղադրական եզրակացությամբհանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: