Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին նախագիծը, ըստ որի` դատավորի կողմից օրենքներով թույլատրելի չհամարվող նվեր ստանալու դեպքում նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվեր ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում դատավորի կողմից նվերը հետ չի վերադարձվում կամ համարժեք չի հատուցվում, ապա դատավորը պարտավոր է նվերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն հանձնել կառավարության կողմից սահմանած կարգով` ՀՀ-ին, մասնավորապես` պետական գույքի կառավարման համապատասխան մարմնին:
Տվյալ դեպքում թույլատրելի չհամարվող նվեր ասվածը ենթադրում է գույքային առավելությունը, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Եվ հակառակը` թույլատրելի նվեր է համարվում այն նվերը, որը սովորաբար կարող է տրամադրվել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը:
Մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը: Տարվա կտրվածքով ստացվող նվերները չեն կարող գերազանցել 400 հազար դրամը: