|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության նիստում որոշվեց, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն, հոկտեմբերի 8-ը նշել որպես Քննչական կոմիտեի ծառայողի օր:
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարության որոշմամբ կարող են նշվել նաև մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր: Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան մի շարք երկրների օրենսդրությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ, որպես մասնագիտական տոն, նշվում են դատախազության աշխատողի, հատուկ քննչական ծառայության աշխատողի, արտակարգ իրավիճակների աշխատողի և այլ մասնագիտական տոներ:
Ռուսաստանի Դաշնությունում 2014 թվականից հուլիսի 25-ը նշվում է որպես քննչական մարմինների աշխատակիցների օր: Նախագծի ընդունման նպատակն է, որպեսզի, ի թիվս այլ պետական մարմինների, Հայաստանի Հանրապետությունում նշվի քննչական կոմիտեի ծառայողի օր: