կարևոր
3880 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-08 09:45
Քաղաքական

Մի՛ խաբեք. զինվորի քրտինքով արված հողն ու անվադողերն էական աշխատանքներ չեն, որ եթերով հրամցնեք. արձագանք` նախարարին

Մի՛ խաբեք. զինվորի քրտինքով արված հողն ու անվադողերն էական աշխատանքներ չեն, որ եթերով հրամցնեք. արձագանք` նախարարին

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ, 44-օրյայի և վերջին եռամսյա զորահավաքի մասնակից Տարոն Ղազարյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը․ 

«Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՊՆ նախարարն ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում էական ինժինիերական աշխատանքներ են կատարվել ողջ սահմանի երկայնքով, հետո զարմանալի ինքնավստահությամբ ավելացրել՝ դա կհավաստեն բոլոր նրանք, ովքեր սահմանի հետ որևէ կերպ առնչվել են:

Նախարարն առնվազն մոռացել է, որ վերջին ամիսներին սահմանի հետ առնչվել են հարյուրավոր անձինք, ովքեր իր վերը բերված միտքը լսելուն պես դառնությամբ կժպտան ու հրապարակային իրենց շրջապատում կասեն՝ ժողովո՛ւրդ, ձեզ էլի խաբում են, Հ1-ի լսարա՜ն, ձեզ էլի խաբում են, դուք տոնական լույսերի ներքո նստած այնքան էլ ապահով չեք, սահմանին կանգնած ձեր զինվորներն այնքան էլ ապահով չեն։

Էական աշխատանքներ կատարվել են մայրաքաղաքում ամանորյա զարդարանքների տեսքով, թե չէ ավանդական հողն ու անվադողերն էական աշխատանքներ չեն, որ նախարարը պետք է եթերից հանրությանը հրամցնի։ Դրանք պարզ, սրտացավ քաղաքացիների ներդրման, իսկ սահմանին՝ զինվորի թափած քրտինքով կատարված աշխատանքներ են։ Կամ էլ վարժական հավաքներից մեր զորացրման օրից արդեն մեկ տարի անցել է, չենք զգացել…»։