կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-07 12:10
Առանց Կատեգորիա

Մի խաբեք ձեր ընտրողին

Մի խաբեք ձեր ընտրողին

Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԺ 2017թ.-ի ընտրության ռեյտինգային որոշ նախաթեկնածուներ (դեռևս պաշտոնապես հաստատված ցուցակներ ու նրանցում ընդգրկված ռեյտինգային թեկնածուներ չկան), համառորեն փորձում են հանրությանը մոլորեցնել, նրա մեջ սերմանել, որ դա իրենց ընտրությունն է: 

Այս մարդիկ կամ չեն հասկացել, որ սա մեծամասնական ընտրություններ չեն, իրենք ինքնաառաջադրված չեն ու եթե իրենք ռեյտինգային թեկնածու են՝ նշանակում է որևէ քաղաքական ուժ (կուսակցություն կամ դաշինք), որոշումով իրեն ընդգրկել է տվյալ քաղաքական ուժի ցուցակում:
Մի խաբեք ձեր ընտրողին: Դուք մեծամասնական պատգամավորներ չեք: Եվ քարոզարշավի շրջանակում ներկայացրեք ձեր քաղաքական ուժի ծրագիրը, որը պարտավոր եք լինելու իրագործել խորհրդարանում:

Ընտրողը մեկ բան պետք է հիշի. ինքն առաջնահերթ ընտրում է նախընտրական հավատալի կան անհավանական ծրագրով որևէ քաղաքական ուժի: Կարող է ընտրել տվյալ ուժին՝ անգամ առանց նշելու անգամ որևէ ռեյտինգային թեկնածուի: Իսկ թե հանձին ում է տեսնում տվյալ քաղաքական ուժին խորհրդարանում՝ նույն քվեաթերթիկի վրա ընտրում է տվյալ ուժի կողմից առաջադրված մի քանի ռեյտինգային թեկնածուներից մեկին:

Տվյալ ընտրատարածքից, տվյալ քաղաքական ուժից առավելագույն ձայն հավաքած ռեյտինգային թեկնածուներից էլ խորհրդարան անցնելու է նա, ՀՀ որ ընտրատարածքում տվյալ ուժն առավելագույն ձայներ կհավաքի: 5% և 7%-ը հաղթահարած քաղաքական ուժի ցուցակից 50%-ն անցնում է ցուցակի հերթականությամբ, իսկ մյուս 50%-ը՝ ըստ ռեյտինգի: Հետևաբար կարևորվում է քաղաքական ուժի առավելագույն ձայն հավաքելը, որով էլ պայմանավորված կլինի առավելագույն ռեյտինգային թեկնածուների անցումը:

Նախապես ոչ մի ռեյտինգային թեկնածու, որքան էլ ձայն հավաքի՝ երաշխավորված չի, որ կանցնի խորհրդարան, քանի որ, եթե իր ընտրատարածքում իր քաղաքական ուժը ավելի քիչ ձայն հավաքի, քանի իր քաղաքական ուժը՝ այլ ընտրատարածքում, հետևաբար անցողիկ է լինելու մյուս ընտրատարածքի իր քաղաքական ուժի առավելագույն ձայն հավաքած ռեյտինգային թեկնածուն:
Այսքան բան»: