|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արարատում անցկացվող իրազեկման հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա խոսեց ընդդեմ սահմանադրական բարեփոխումների եւ նշեց, որ հրեաները սահմանադրություն չունեն, բայց իրավական ակտերով, քաղաքական կամքով ամեն ինչ կարգավորում են:
Ուշագրավ է, որ Էնֆիաջյանի ելույթի ժամանակ ոմանք վանկարկում էին` «Ծա-ռուկ-յան»:
Պատգամավորն իր ելույթում ընդգծեց, որ ժողովուրդը խոսքով չի կշտանում, խոսքով վաղվա օրը չի լուսավորվում, բայց հիշեցրեց ԲՀԿ-ի նախընտրական կարգախոսը` «Մեր խոսքը գործ է»:
Ելույթով հանդես եկավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա ուշագրավ հայտարարություն արեց. «Էական չէ, թե ով կգա իշխանության, էական է, թե ինչպես կգա: Նա պետք է ունենա ժողովրդի քվեն, վստահությունը»: Մարտիրոսյանը հայտարարեց, որ իշխանություններին հորդորում են թողնել եւ հանգիստ գնալ երկրից: Նա նաեւ բացատրեց, թե ինչու չեն պահանջում վարչապետի հրաժարականը` նրան փոխարինելու կգա Սուրիկ Խաչատրյանը: «Մենք ուզում ենք ամբողջական իշխանափոխություն: Իշխանությունն այսօր մենակ է մնացել, նրա ներսում էլ խմորումներ կան»,- ընդգծեց նա: