|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցում քննադատել է ԵՄ-ին այն բանի համար, որ այն Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրումը կապել է Արժույթի միջազգային հիմնադրամի պայմանների հետ:
«ԵՄ-ն պատրաստ էր Ուկրաինային 610 մլն եվրոյի օգնություն տրամադրել ԱՄՀ-ի՝ Կիևին վարկ տրամադրելու պայմանների հիման վրա: 2010-ից սկսած՝ մեզ ցույց էին տալիս այդ կոնֆետը՝ ասելով, որ կստանաք այն, երբ համաձայնագիր ստորագրեք ԱՄՀ-ի հետ: Պետք չէ մեզ այդպես ստորացնել: Մենք փոքր երեխա չենք, որ մեզ կոնֆետով խաբեք: Մենք լուրջ եվրոպական պետություն ենք, իսկ ԱՄՀ-ը ասում է` բարձրացրեք տարիֆները բնակչության համար, սառեցրեք թոշակները, աշխատավարձները: Իսկ ես այդ քայլին երբեք չեմ գնա»,- ասել է նա: