կարևոր
538 դիտում, 9 ժամ առաջ - 2025-02-12 10:44
Քաղաքական

Դրանով մեր անվտանգության երաշխիքը դառնում է ոչ թե ԵՄ-ն, այլ՝ Թուրքիան․ մի՛ խաբեք ժողովրդին․ Ռուստամյան

ԱԺ-ում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկն իր մեջ մի շարք խնդիրներ է պարունակում․
«Երբ դուք ասում եք՝ ԵՄ, թե Ռուսաստան ընտրություն, խաբում եք ժողովրդին, մեր անվտանգության երաշխիքը դառնում է, ոչ թե ԵՄ-ն, այլ Թուրքիան, դուք Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրության առաջ եք դնում ժողովրդին»,-ասաց Արմեն Ռուստամյանը՝ նկատելով և դրանով ոչնչացվում է պետության կենսունանուկությունը։

«Ուզում ենք համոզել ինքներս մեզ, որ այս գործընթացն օգտակար է լինելու։ Բայց, երբ հարց ենք տալիս, որ ՀՀ-ն տարբեր կառույցների մեջ է, որոնք իրար հետ համատեղելի չեն, ասում են՝ երբ որ լինենք ԵՄ անդամ, նոր այդ խնդիրը կբերենք օրակարգ»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ այդ խնդիրներից մեկը տարբեր կառույցների հետ աշխատանքի «և՛, և՛»-ի փոխարինումն է «կա՛մ, կա՛մ»-ով։ Նա նաև թվարկեց մի շարք երկրներ, որոնք տարիներ շարունակ փորձում են դառնալ ԵՄ անդամ։