Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գիրքը պատրաստ է եղել դեռևս 2004 թվականին և գրքի հիմնական խթանը եղել է այն փաստը, որ Հյուսիսային Արցախի բնակավայրերի մեծ մասն արդեն անցել էր թշնամուն, և հետևաբար Սամվել Կարապետյանը փորձել է հավաքել Հյուսիսային Արցախի մանրատեղանունները՝ մոռացությունից փրկելու համար։ Այս մասին Սամվել Կարապետյանի «Արցախի Մանրատեղանունները» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։
Նա կարծում է, որ մանրատեղանունները շատ արագ են մոռացվում, եթե տեղի բնիկ ժոովուրդը այդտեղ չի ապրում․
«Մեկ-երկու սերունդ կարող է հիշեն, թե որտեղից են տեղահանվել, բայց դժվար է հիշել բոլոր հանդամասերի, գետերի ձորերի, աղբյուրների անվանումները։ Այս նույն իրավիճակում է նաև Հադրութի ժողովուրդը, քանի որ այնտեղի բնիկ ժողովուրդը հնարավորություն չունի իր որդիներին դաստիարակել և ցույց տալ մի բլուր և կոչել այդ բլուրը։ Վստահ ենք, որ վերադարձ լինելու է, բայց վերադարձը ինչքան երկարի, մարդիկ կմոռանան իրենց հող ու ջրի մանրատեղանունները, որոնց մի մասը հազարամյակների պատմություն ունի։ Այս գիրքը կհուշի իրենց վերադարձի ժամանակ և նրանք նորից կկոչեն գյուղերի անունները նույն կերպ»։
Նրա խոսքով՝ մանրատեղանունների մի մասը միջնադարյան վանքերի, եկեղեցիների վիմագրերում է հիշվում, մի մասը՝ փաստագրերում, և հետևաբար, սա փաստ է, որ արցախցին բնիկ է և սերնդեսերունդ, դարեդար ապրել է նույն հողում և այդ նույն տեղանուններն անվանել է նույն կերպ․ «Հենց 2000-ականներին Սամվել Կարապետյանը նրանց շուրթերից հավաքել է նույն մանրատեղանունները, որոնք միջնադարյան վանքի որմերի վրա են եղել»,- ասաց նա։