կարևոր
56257 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-27 17:24
Մշակույթ Արցախ

Ոչ միայն թղթի վրա, այլ թղթի միջոցով փորձում ենք պահել Արցախի հուշարձաններն Արցախում․ Րաֆֆի Քորթոշյան

Մեզ թվում էր ապահովել ենք թե՛ մեր ժողովրդի խաղաղ ապրուստը իր հայրենի հողում, թե՛ նաեւ այդ ժողովրդի միջոցով հուշարձանների պահպանությունը։ Ցավո՛ք, այսօր այս իրավիճակում ենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք աշխատել՝ պահպանելու մեր նյութական ու ոչ-նյութական մշակույթը։ Այս մասին «Արցախ․ վտանգված ժառանգություն» գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։

Նա ընդգծեց, որ ոչ միայն թղթի վրա, այլ թղթի՝ գրքի միջոցով պետք է փորձենք պահել Արցախի հուշարձաններն հենց Արցախում։

Գրքի հրատարակումը իրականացել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության  Հայաստանի ու Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, ինչպես նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում