կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 23:49
Քաղաքական

Կարմիր կովը (Խաչքարակեր Ադրբեջանը) կաշին չի փոխում կամ Արցախի Տիգրանակերտի գտածոները ուզում եք տանեք, որ ի՞նչ անեք. Քորթոշյան

Կարմիր կովը (Խաչքարակեր Ադրբեջանը) կաշին չի փոխում կամ Արցախի Տիգրանակերտի գտածոները ուզում եք տանեք, որ ի՞նչ անեք. Քորթոշյան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը գրում է.

«Բեյրությում 1968 թ. հունվարի 21-ին լույս տեսած «Յառաջ» շաբաթաթերթում պատահաբար կարդում եմ «Հին Ջուղայի խաչքարերու փրկութեան համար» վերնագրված մի ահազանգ, ըստ որի Արաքսի վրա կառուցվող ջրամբարը սպառնում է իր ջրերում «թաղել» Ջուղայի խաչքարերը: Պարբերականում նշված է նաև, որ Սովետական Հայաստանի պետական առաջնորդները անելու են ամեն ինչ, «որ բոլոր խաչքարերը հանուին Սովետական Նախիջեւանի հողամասէն եւ փոխադրուին Հայաստան»: 
 
Ի՞նչ եղավ հետո.
 
Խաչքարերը ջրամբարի ջրերով չծածկվեցին, չտեղափոխվեցին Հայաստան, իսկ տարիներ հետո` 2005 թ. վերջնականապես ոչնչացվեցին Ադրբե­ջա­նի իշխանության հրահանգով:
 
Հարց. Իսկ Ի՞նչ կլիներ, եթե ջրամբարը կառուցվեր.
 
Պատասխան. քանի, որ «Կարմիր կովը կաշին չի փոխում», ապա կարծում եմ Ջուղայի խաչքարերը չէին ոչնչացվի Ադրբեջանական զինված ուժերի ցամաքային զորքերի ստորա­բա­ժա­նում­նե­րի կողմից այլ կվերացվեին ռազմա-ծովային զորքերի ջրասուզորդների աշխատասիրությամբ»: