կարևոր
2992 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-17 11:00
Քաղաքական

Փողերի լվացո՞ւմ․ չէ մի չէ, մի հատ էլ տրաֆիկինգի հոդված դնեիք․ Արմեն Աշոտյան

Փողերի լվացո՞ւմ․ չէ մի չէ, մի հատ էլ տրաֆիկինգի հոդված դնեիք․ Արմեն Աշոտյան

Փողերի լվացում՞։ Չէ մի չէ, մի հատ էլ տրաֆիկինգի հոդված դնեիք, մարդու օրգանների առեւտրի կամ էլ իսլամիստական ահաբեկչության։ Այս երկու օրը կարծես թե, ապրում ենք մի էժանագին, վատ սցենարով, վատ բեմադրված հեռուստասերիալի մեջ։ Իմ խորհին մարդկային, բարոյական, տղամարդկային շնորհակալությունը բոլորին սատարման, անկեղծ աջակցության համար: Այդ ամենն ինձ գոտեպնդում է և ուժ տալիս: Հավաստիացնում եմ, դուք ինձ համար ամաչելու առիթ չեք ունեցել, չունեք, չեք ունենալու և ոչ միայն այս գործով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ժամեր առաջ ես և իմ փաստաբան Աթանեսյան Տիգրանը որոշ ժամանակ անցկացրինք Քննչական կոմիտեի շենքում։ Ուզում եմ ձեզ մի քանի բան ավել ասել, գնահատականներ տալ։ Տպավորություն կարող է ստեղծվել իրականում, թե մենք շատ գոհ ենք այս ելքից, քանզի շատերդ, ես հասկանում եմ, մտածում էիք, որ ինձ տանելու են կալանավորեն, ձերբակալեն և այլն։ Իրականում այն փաստը, որ ես դուրս եկա այն դռնից, որից մտել էի Քննչականի շենք, շատերիդ ուրախացրեց։

Ինձ կալանավորումով չեն վախեցնի. եթե այդպիսի բան լինի, ապա կամ կալանավայրից կհանեն իմ դիակը, կամ էլ ես այդ կալանավայրից դուրս գալով Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիակը կհանեմ վերջապես կառավարական իր սենյակից, ուստի Նիկոլը պատրաստ չէ այս երկընտրանքին։

Երկու պատճառ, որ ինձ չեն կալանավորել, չեն ձերբակալել։

1. Նիկոլը ոչ պատրաստ է իմ դիակը Քննչականից հանելու, ոչ էլ պատրաստ է իր սեփական քաղաքական նեխած դիակը հանելու իր սենյակից, որը դեռևս զբաղեցնում է։

2. Շատ արագ եվրոպական քաղաքական հանրությունից եղավ արձագանք. եվրոպական ամենախոշոր կուսակցության գլխավոր քարտուղարը թվիթերյան իր էջում գրառում կատարեց ու խստորեն դատապարտեց այս իշխանությունների գործողությունները։

Սա որոշակի հստակ զսպող մեխանիզմ հանդիսացավ փաստորեն այս խունտայի համար:

Քաղաքական գործունեության մեջ իմ երկրի, իմ ժողովրդի, Արցախի շահերը ներկայացնելը իմ «ալֆան և օմեգան» է: Ինձ զրկելով միջազգային հնարավորություններից, սահմանափակելով այդ հնարավորությունները՝ մեծ խոչընդոտ է լինելու արտաքին քաղաքական աշխատանքի համար, հետևապես նաև մեր շահերի ներկայացման համար՝ արտերկրում:

Ինձ մեղադրանք է առաջադրվել մեկը մյուսից զավեշտալի հոդվածներով:

Նախարար լինելը չէր պայմանավորում բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը, հետևաբար, պաշտոնական դիրքի չարաշահում տեսնելու համար պետք է աշխարհին նայել կա՛մ Նիկոլի աչքերով, կա՛մ լինել շատ ծանր թմրամիջոցների ազդեցության տակ:

Ֆեյսբուքում կատակների, կսմիթների առարկա է դարձել «փողերի լվացման» մեղադրանքը: Մեզ համար զավեշտալի այդ հոդվածը, սակայն, միջազգային, եվրոպական հանրության մեջ շատ ծանր հոդված է (money laundering): Նիկոլի փորձերն ինձ գցել իմ եվրոպացի գործընկերների աչքերում, «հուշտ» անել նրանց՝ սին են»:

Մանրամասները՝ տեսանյութում։