Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որի հիմնական զեկուցողն է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Նրա խոսքով` մասնավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկվում է ընդունել մասնավորեցման ժամկետային նոր ծրագիր, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը եւ սահմանափակումները: Առաջարկվում են մասնավորեցնել առողջապահության ոլորտի մի շարք ընկերություններ՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարության ծրագրին եւ առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության պահանջներին` հաշվի առնելով ընկերությունների գործունեության առանձնահատկությունները: Մասնավորեցման արդյունքում ակնկալվում են ներդրումներ նորագույն բժշկական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով վերազինման նպատակով, հետայրվածքային բուժման՝ վերականգնողական պլաստիկ բուժօգնության նոր մեթոդների ներդրումով: Խոսքը 24 ընկերությունների մասնավորեցման մասին է:
Իր ելույթում «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կարծիք հայտնեց, որ պետք էր նախևառաջ յուրաքանչյուր ընկերության համար առանձին ներկայացնել մասնավորեցման նպատակահարմարությունը, այլ ոչ թե բերել նախագիծ, նոր քննարկել մանրամասները:
«Չի կարելի բոլոր ընկերությունների մասնավորեցման նախագիծը ներկայացնել մեկ փաթեթով, պետք էր ամեն մի ընկերության համար առանձին ներկայացնել սեփականաշնորհման պայմանները: «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման ծրագրում ներառված է ազգային կինոֆոնդը: Հասկանում ե՞ք, ազգային հարստությունը հանձնում ենք ինչ որ մեկի հայեցողությանը: Թվայնացումն իրականացվել է վատագույն որակով, ստանդրատների խախտմամբ վնասելով կինոժապավենները, հետևաբար` կինոֆոնդին ու ազգային հարստության պահպանմանը: եվ եթե չգիտենք, թե ինչ պայմաններով են սեփականաշնորհվելու այս ընկերությունները, ինչպե՞ս կարող ենք քվեարկել այս նախագծի համար»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:
Նա կարծիք հայտնեց, որ պետք էր փոխել այդ ընկերությունների կառավարիչներին, եթե նրանք վատ էին կառավարում, այլ ոչ թե միանգամից հանձնել դրանք սեփականաշնորհման:Նա առաջարկեց, որ բոլորը դեմ քվեարկեն նախագծին, որպեսզի հետագայում հատ-հատ ներկայացվի ամեն ընկերության սեփականաշնորհման պայմանները, կիրականացվեն խորքային քննարկումներ մասնագետների մասնակցությամբ:
«Օրենքը անցկացնենք մի կերպ, հետո տակից մի կերպ դուրս կգանք, այսպես եղել է նախորդ խորհրդարանում, բայց նման գործելաոճ չի կարելի թույլ տալ նոր խորհրդարանում, այսպես չի կարելի»,- ասաց նա: