կարևոր
7954 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-15 17:15
Տնտեսական

2020-ից հետո միջին գնաճը աճել է շուրջ 18 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան

Փաստ է, որ այսօրվա իշխանությունները եկան իշխանության խոստումներով և նույն հերթականությամբ էլ ձախողեցին դրանք։ Այս մասին Ազգային Ժողովի քառօրյա նիստի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Խոստացան երջանկություն, սակայն բերեցին վիշտ և տառապանք, խոստացան բարեկեցություն, սակայն փոխարենը աճում է աղքատությունը։ Շարունակվող պատերազմի ժամանակ խոստանում են խաղաղություն, սակայն շարունակում ենք ունենալ կորուստներ։ Կա Հայաստանի սոցիալական վիճակը բնութագրող տվյալ, որը գնալով ավելի է մոտենում աղքատության։ Նվազագույն աշխատավարձը չի բարձրացել 2020թ․-ի հունվարի 1-ից, այս ընթացքում միջին գնաճը աճել է շուրջ 18 տոկոսով։ Բայց նվազագույն սպառողական ծախսերն ավելացել են 25 տոկոսով կամ շուրջ 16․000 դրամով։ Հիմա առաջարկում են, որ նվազագույն զամբյուղի արժեքը ավելանա 10 տոկոսով, սա լա՞վ է, թե՞ վատ»։

Պատգամավորը հարց ուղղեց՝ ո՞նց է լինում, որ գտնում եք փող ձեր աշխատավարձերը բարձացնելու համար, և անօրինական պարգևատրումներ անում․ «Դուք էիք ասում, որ մարդիկ նպաստ ստանալու փոխարեն պետք է աշխատեն, աղքատությունը պետք է կրճատվի և պետք է գնանք դեպի բարեկեցություն։ Նվազագույն աշխատավարձի բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլ նաև ոչ համարժեք՝ այս գնաճի ֆոնին»։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ կար իրական լուծում, բայց իշխանությունը մերժեց այն․

«Այն իրենից ներկայացնում էր աշխատավարձերի, կենսաթոշակների ինդեքսավորում, որ ամեն օր աղքատ մարդը չապրի ավելի վատ՝ քան նախորդ օրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։