Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը բարձրաձայնելով աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության խորացող խնդիրների մասին՝ ասաց․
«Հարցերս վերաբերում են աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության խորացող խնդիրներին։
Այս ոլորտում ձևավորված են երկու իրարից արմատապես տարբերվող իրականություններ։
Առաջինը․ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ աշխատողների իրավունքներն ու երաշխիքներն են, որոնք ուշացումներով և խնդիրներով որոշակիորեն բարելավվում են։
Երկրորդը․ առկա կարգավորումներին չհամապատասխանող իրավակիրառական պրակտիկան է, դրա նկատմամբ պետական վերահսկողության ոչ լիարժեք և անարդյունավետ համակարգը։
Փաստորեն, օրենսդրական կարգավորումներն այդպես էլ մնում են թղթի վրա, իսկ աշխատանքային իրավունքների խախտումներն ունեն համակարգային և ավելացող բնույթ, այդ թվում՝ պետական հատվածի աշխատողների համար։
Պաշտոնական վերջին տվյալներով գործատու կազմակերպությունների թիվը՝ շուրջ 68 հազար է, իսկ աշխատողների ընդհանուր թվաքանակը՝ շուրջ 743 հազար։ Հիմա հարցերը․
1․ Որքա՞ն է ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսուչների թվաքանակը։
2․ Ի՞նչ պարբերականությամբ և ծրագրերով են նրանք անցնում վերապատրաստումներ և ատեստավորում։
3․ Ինչու՞ չեն կատարվում օրենքի պահանջները և լիարժեք չի ներդրվում ռիսկերի վրա հիմնված ստուգումների գործիքակազմը, որն, ի դեպ, տարիներ առաջ էր պատրաստ։
Պետական հատվածում ևս բազմաթիվ են աշխատանքային իրավունքների խախտումները՝ աշխատանքից անհիմն ազատումներ, արժանապատիվ և արդարացի վարձատրության սկզբունքների խախտումներ և այլն։ Ըստ այդմ հարցերը․
1․ 2023 թվականին որքա՞ն են կազմել այս ոլորտը համակարգող նախարարի, նրա տեղակալի, վերահսկող տեսչական մարմնի ղեկավարի, տեղակալի ամսական պարգևատրումների չափերը։
2․ Որո՞նք են այդ պարգևատրումների փաստական և իրավական հիմքերը, որոնք այդպես էլ թաքուն են մնում հանրության համար։
3․ Պետական համակարգում որքա՞ն է կազմում նվազագույն կենսապահովման զամբյուղից ցածր աշխատավարձ ստացողների՝ աշխատող աղքատների թվաքանակը և ձեր իշխանության օրոք որքա՞ն աճ է այն գրանցել։
4․ Ձեր իշխանության օրոք որքա՞ն է կազմել գումարային միջին գնաճը, որքա՞ն է աճել պետական համակարգում ամենացածր վարձատրությամբ աշխատողների աշխատավարձը և որքա՞ն է աճել բարձրաստիճան պաշտոնյաների միջին վարձատրությունը՝ ամսական պարգևատրումներով, պարբերաբար ավելացող հավելումներով և հավելավճարներով»։
Պատգամավորի հարցերին պատասխանեց Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ինչին ի պատասխան Թադևոս Ավետիսյանն արձագանքեց․ «Պարոն Մկրտչյան Դուք իմ ոչ մի հարցին չպատասխանեցիք» ։
Մանրամասն՝ տեսանյութում։