կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-10 13:58
Տնտեսական

Առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում գնաճը թափ է վերցրել և առաջ է գնում, մինչդեռ սա աղքատություն ծնող հիմնական գործոնն է․ Թադևոս Ավետիսյան

Առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում գնաճը թափ է վերցրել և առաջ է գնում, մինչդեռ սա աղքատություն ծնող հիմնական գործոնն է․ Թադևոս Ավետիսյան

Մեր դիտարկմամբ առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում 10 տոկոսից ավելի գնաճ է նկատվում վերջին 2 ամսվա ընթացքում, մասնավորապես, հավկիթը վաճառվում է 75-80 դրանով, հաց կամ լավաշի 1 կգ-ն վերջին 2 ամսվա ընթացքում 470 դրամից արդեն հասել է 540-550 դրամի, թանկացել են նաև կարագը, ձիթայուղը, կաթնամթերքի շուկայում ևս գների ճա կա։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ 

«Սա բավական լուրջ ցուցանիշ է 2 ամսվա համար և լուրջ հետևանքներ կունենա սոցիալական, քանի որ այդ ընթացքում նաև եկամուտների աճ չենք ունեցել։ Հատկապես անապահով խավի, քանի որ նպաստներն ու թոշակները չեն ավելացել։ Ավելին՝ գնաճը շարունակվում է, այն ֆոնին 2021 թ-ի պետական բյուջեով ևս այս սոցիալակյան վճարների բարձրացում նախատեսված չէ։ Հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում գնաճը թափ է վերցրել և առաջ է գնում, մինչդեռ սա աղքատություն ծնող հիմնական գործոնն է»։

Նրա դիտարկմամբ գնաճային պատճառները տարբեր են, առաջնային պատճառը ազգային արժույթի փոխարժեքի անկումն է, երկնիշ տնտեսական անկումը, այս ամենն ազդում է ազգային արժույթի գնողունակութայն վրա, մենք ունենում ենք գնողունակության նվազում։ «Սա առաջին հերթին ազդում է հենց բարձր պահանջարկ ունեցող առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա։ Այս գործոնը շարունակելու է այնքան ժամանակ ազդել գների բարձրացման վրա, քանի դեռ մենք չենք ապահովել կայուն տնտեսական աճ։ Այսպիսի իրավիճակում մեկ գործողությամբ կամ կարգավորման մեկ գործիքով հնարավոր չէ այս հարցը լուծել, այսինքն հիմնապատճառը պետք է վերացնել, այսինքն, տնտեսական անկման դեմ առնել ու ապահովել կայուն տնտեսական զարգացում, պետական բյուջի դեֆիցիտի վերացում, արտաքին այնպիսի միջավայր ու ազգային արժույթը կայուն լինի։ Միաժամանակ, մենք զգում ենք պատերազմի և կորոնավիրուսի խորացող հետևանքները։ Չմոռանաք, որ Արցախում մենք ոչ միայն հողեր հանձնեցինք, դրանք միայն տարածքներ չէին, այլ չափելի տնտեսական ներուժ էր, որ մենք կորցրեցինք։ Այդ տարածքները գյուղատնտեսական վերամշակվող արդյունաբերության մթերքներ արտադրելողների համար հումք էին ապահովում, մենք պահեստներով լի գործարաններ ենք նվիրել թշնամուն, միաժամանակ, ցորենից մինչև խաղաղ, մինչև նուռի մշակման հողատարածքների էին։ Դրանք ոչ միայն թարմ մթերք էին բերում շուկա, այլև հումք էին ապահովում։ Վերամշակող արդյունաբերության համար։ Իսկ ցորենը նաև Հայաստանի պահանջարկին է 25 տոկոսն էր բավարարում։ Մենք ունենք համալիր գործոնների խումբ, որոնք ազդում են գնաճի վրա, քանի դեռ այս գործոնները կան, իսկ դրանք կան ու խորանում են, գնաճին այլընտրանք չկա ու վարչական միջամտությունը կարող է էլ ավելի խորացնել վիճակը»։