Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում, նոյեմբերի համեմատ, գնաճը կազմել է 3․4%, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 3․7%: Բայց եթե այդ սպառողական շուկայից առանձնացնենք միայն սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները, ապա 2020թ. դեկտեմբերին, 2019-ի դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2%: Սրանք պաշտոնական վիճակագրական տվյալներ են։ Գնաճը շարունակվել է նաև 2021 թվականի հունվարին։ Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, շուկայի զարգացումներին հետևելով, արձանագում է՝ առաջիկայում էլի բարձրացումներ կլինեն։
Իսկ մեր շուկայի գնաճը նոյեմբեր-դեկտեմբերից չէ, որ սկսվել է։ Մինչ պատերազմն արդեն կար մի շարք ապրանքների գների աճ։ Համաշխարհային շուկայի գնաճի ազդեցությունից բացի՝ քիչ չէ նաև ներքին տնտեսական անկայունության դերը՝ դրամի արժեզրկում, ներդրումների պակաս, արտահանման նվազում։ Էկոնոմիկայի նախարարը կարծում է՝ գնաճը թիրախային միջակայքում է։
Այդ մասին Վահան Քերոբյանը նշել է հունվարի 14-ին Կառավարության հերթական նիստից հետո՝ վստահեցնելով, որ ձեթի թանկացումը կարող է կոմպենսացվել, օրինակ, սպասքի հեղուկի էժանացումով։ Ամեն դեպքում՝ հասկանալու համար՝ ինչպիսի՞ն կլինեն հունվարի ցուցանիշները և ի՞նչ սպասել առաջիկա ամիսներին, Factor TV-ն դիմեց Կենտրոնական բանկ, որտեղից արձագանքեցին՝ ընթացիկ ամիսը դեռ ուսումնասիրության փուլում է, փետրվարի 1-ին ասուլիսով կանդրադառնան նաև այդ հարցերին։
Տնտեսագետի խոսքով՝ եթե սպառողական զամբյուղի փոփոխությունը ներկայացնենք թվերով, այսպիսի պատկեր կստանանք․ միջին աշխատավարձը, նախկին 25 օրվա փոխարեն, կբավարարի մոտ 15 օր։