|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել. «Խորը ցավով ստացանք մեր գործընկեր, պրոֆեսիոնալ լրագրող Գայանե Փայտյանի անժամանակ մահվան լուրը:
Ցավոք, ճակատագիրը երբեմն շատ դաժան հարվածներ է հասցնում: Գայանե Փայտյանը, որպես լրագրող և փորձառու մասնագետ, դեռ շատ անելիք ուներ հայ լրագրության մեջ, այդ թվում՝ սերունդներին կրթելու գործում:
Հայաստանի ժուռնալիստների միությունը կիսում է Գայանե Փայտյանի հարազատների ու մտերիմների ցավը:
Հոգիդ թող Աստծո լույսերի մեջ լինի, սիրելի՛ Գայանե», - ասված է հայտարարության մեջ։