|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Այսօր Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ազգային, հասարակական գործիչ, բարերար Վարուժան Կոնդակչյանի հոգու խաղաղության համար: Ներկա էին բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, մշակույթի գործիչներ, արվեստագետներ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով Վարուժան Կոնդակչյանի մասին, նշեց, որ մեծ է նրան ճանաչողների կորուստը, քանի որ նա կյանքով լեցուն, խանդավառ, կենսուրախ ու հայրենասեր մարդ էր: Ոչ ոք նրա հետ շփվելիս չէր կարող շինծու ու կեղծ լինել, նա պարտադրում էր, որ բոլորը անկեղծանան: Արմեն Ռուստամյանի խոսքով, նրանք, ովքեր ճանաչել են այդ մեծ մարդուն, իսկապես սգում են նրա կորուստը:
«Նա դեռ շատ գործ ուներ անելու, նա մեզ այնքան է խրախուսել, պատվիրաններ ու խորհուրդներ տվել, որ դեռ մի քանի կյանք է պետք, որ կարողանանք դրանք իրականացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը: