| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, Հայկական երկրորդ հեռուստաալիքի երկարամյա աշխատակից Գայանե Փայտյանը:
Yerkir.am-ի խմբագրակազմը ցավակցում է սիրելի գործընկերոջ ընտանիքին և հարազատներին:
Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականին: Որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017թ. մինչ օրս՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը։ Տարբեր տարիներին դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։ Բազմաթիվ դոկումենտալ ֆիլմերի հեղինակ է` «Հայաստանի և Արցախի պատմական վանքերն ու հուշարձանները», «Հնդկաստան», «Իրանի Իսլամական Հանրապետություն», «Մեր հարևանները», «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները», «Բահրեյնի թագավորության հրաշքը», «Քուվեյթ», «Ալբանիա. պատերազմ և խաղաղություն», «Հռոմ՝ հավերժական քաղաք», «Փարիզ. սեր ու գույն» և այլն։