| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եվրամիության երկրները պատրաստվում են Ուկրաինայի բնակիչների նոր հոսքի, որոնք փրկվում են ռազմական հակամարտությունից եւ միջոցներ են ձեռնարկում ապագայում այդ իրավիճակը հաղթահարելու համար: Այս մասին հաղորդել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաների:
Եվրոպան ուկրաինացիներին ընդունելու պլաններ Է մշակում ձմեռը մոտենալու եւ Ուկրաինայի Էներգետիկական ենթակառուցվածքի վնասվելու ֆոնին, գրում Է հրատարակությունը: Թերթի աղբյուրներից մեկի խոսքով՝ Եվրահանձնաժողովը «հարաբերականորեն վստահ» Է այն բանում, որ պատրաստ Է ուկրաինացիների հնարավոր հոսքին, եւ այժմ «վերականգնում Է արտակարգ միջոցները միգրացիայի ոլորտում»:
Բացի այդ, Եվրամիության գագաթնաժողովում, որը հոկտեմբերի 21-ին անցկացվում Է Բրյուսելում, կողմերը մտադիր են պայմանավորվել «հումանիտար օգնության ակտիվացման» շուրջ, մասնավորապես, ձմռանը (Ուկրաինայի) պատրաստ լինելն ապահովելու համար», ասվում Է ամփոփիչ հայտարարության նախագծում, որին ծանոթացել Է թերթը:
«Մեր ընթացիկ առաջնահերթություններն են՝ ապահովել սարքավորումների մատակարարումներն Ուկրաինային, որի կարիքը նրանք սաստիկ ունեն վերջին շաբաթների ռմբակոծություններից հետո: Նրանց դա անչափ շատ Է անհրաժեշտ, սաստիկ անհրաժեշտ Է: Նրանք գեներատորներ չունեն հիվանդանոցներում: Իրադրությունը վատթարանում Է օրեցօր»,-հրատարակությանն ասել Է լեհ պաշտոնյան, որը բանակցություններով Է զբաղվում Կիեւի եւ Եվրահանձնաժողովի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: