կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 10:20
Հասարակություն

Արծվանիկի պոչամբարում քաղաքացին մաքրման աշխատանքների ժամանակ ընկել է թափոնի հոսքի մեջ և մահացել

Արծվանիկի պոչամբարում քաղաքացին մաքրման աշխատանքների ժամանակ ընկել է թափոնի հոսքի մեջ և մահացել

2014թ. նոյեմբերի 17-ին` ժամը 10:52-ին, ՀՀ ԱԻՆ Կապանի Հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի՝ Արծվանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող պոչամբարում քաղաքացի է խեղդվել։ 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ ՀԿԳ քննիչի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի շենք-շինությունների սպասարկման տեղամասում 3-րդ կարգի գազաեռակցող Ա.Նահապետյանը 2014թ. նոյեմբերի 17-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Արծվանիկի պոչամբարի թիվ 4-րդ դյուկերի վաքերի մաքրման աշխատանքների ժամանակ ընկել է թափոնի հոսքի մեջ և մահացել: 

Դիակը փրկարարների օգնությամբ պոչամբարից դուրս է հանվել: 
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին