կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-28 23:58
Արցախ

Արցախում բնագիտական հոսքի մասնագիտություններ ընտրող շրջանավարտների համար արտոնություններ կսահմանվեն

Արցախում բնագիտական հոսքի մասնագիտություններ ընտրող շրջանավարտների համար արտոնություններ կսահմանվեն

Գյուղական համայնքների դպրոցներում տարբեր առարկաների գծով պահանջվում են ուսուցիչներ: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում բնագիտական առարկաներ դասավանդողները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած ԱԺ լիագումար նիստի օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը՝ ընդգծելով, որ այդ նպատակով մարտ ամսին նախատեսվում է վերապատրաստման դասընթաց անցկացնել հանրապետության ֆիզիկայի ուսուցիչների համար՝ «Քվանտ» վարժարանի և Արցախի պետական համալսարանի համապատասխան ամբիոնի համագործակցությամբ:

«Արդեն հաջորդ շաբաթ նախատեսվում է հանդիպում բոլոր այն գյուղական բնակավայրերի 12-րդ դասարանցիների հետ, ովքեր ընտրել են բնագիտական հոսքի մասնագիտություններ, որպեսզի փորձենք նաև նրանց ներկայացնել մեր քաղաքականությունը և արտոնությունները, որոնցից կօգտվեն այդ մասնագիտություններն ընտրելու դեպքում: Ցավոք սրտի, ուսուցչի աշխատավարձը գրավիչ չի դարձնում այդ մասնագիտությունը՝ առավել ևս բնագիտական առարկաների համար»,- ավելացրել է Ն. Աղաբալյանը: