կարևոր
4696 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-19 16:29
Աշխարհ Քաղաքական

Զասը մանրամասնել է, թե ինչ էր նախատեսվում Հայաստանին ՀԱՊԿ-ից ռազմական օգնության շրջանակներում

Զասը մանրամասնել է, թե ինչ էր նախատեսվում Հայաստանին ՀԱՊԿ-ից ռազմական օգնության շրջանակներում

Մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հաստատեց, որ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի ժամանակ առաջարկվել էր ռազմական օգնություն Հայաստանին:

Անդրադառնալով, հարցին, որ ՀՀ արտգործնախարարը վերջերս հայտարարել էր, որ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում քննարկված փաստաթղթերը, ի թիվս այլ հարցերի, ներառում էին նաև ռազմատեխնիկական օգնության տրամադրումը, Զասը պատասխանեց:

«Մանրամասները չեմ կարող բացահայտել, քանի որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներին առաջարկվող Հայաստանին օգնության մասին որոշման նախագիծը գաղտնի է։ Բայց ասեմ, որ իսկապես եղել է կետ, որը նախատեսում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրել։ Ցուցակ, իհարկե, չկար, թեև ՀԱՊԿ առաքելության աշխատանքի ընթացքում հայկական կողմից տվյալներ են ստացվել երկրի տեխնիկայի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առաջնահերթ կարիքների մասին։ Տրամադրման պայմանները տարբեր են՝ ինչ-որ բան որպես օգնություն, ինչ-որ բան ներքին գներով»: