Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրեթե մի տարի էս մարդուն հետևում եմ: Կողքից նայում եմ, թե ինչպես է չարի դեմ պայքարում: Շամշադինի համայնքապետն է:
Երբ հայասպան, հողատու նիկոլը եկել էր Շամշադին պատերազմից հետո, էս Մարդը՝ Մանուչարյան Հարությունը, կարմիր խալի չէր փռել դավաճան նիկոլի առջև, չի դիմավորել:
Պահել է իրեն իսկական հայ արժանապատիվ տղամարդու պես:
Որից հետո կյանքից հոգնած, բոլորի վրա չարացած ու բոլորից մուռ հանող դեմոկրատիայի «սիրահար» նիկոլի հրամանով Հարություն Մանուչարյանի գլխին գործ են սարքում՝ 16,000 դրամ ու 200,000 դրամ տուգանք չտալու համար (տուգանքները մի քանի անգամ ավել վճարվել են, բայց դա նիկոլների համար կարևոր չի):
Դատը գրեթե մի տարի է չի կայանում, ամեն ամիս հետաձգում են, դե դատավորը նույնիսկ, եթե շատ ֆոկուս պոկուս անի, չի կարող էդ հիմար բանի համար մարդուն բանտ նստացնի:
Տավուշի գլխավոր նիկոլները, մարզպետն ու այլ անհոգիները, որոնց մի քիչ փող տաս Ալիևի կողքն էլ կկանգնեն, բազմաթիվ անգամ Հարություն Մանուչարյանին փորձել են է՜լ կաշառել, է՜լ վախեցնել , է՜լ տարբեր գործարքներ առաջարկել, բայց Մանուչարյանը ՈՉ ՄԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԻ ԳՆԱՑԵԼ ՍԱՏԱՆԱՅԻ ԾԱՌԱՆԵՐԻ ՀԵՏ, նախընտրել է բանտում նստել, քան թե դավաճանների հետ գործարքի գնալ:
Քեֆս եկել է էս մարդուց: Ոնց եմ հարգում բոլոր այն մարդկանց, ովքեր չարի հետ գործարքի չեն գնում, ոչ մի ձևով իրենց պատիվը չեն վաճառում ու ապրում են խորը գիտակցությամբ, որ աշխարհում կան բաներ, որոնք ՈՉ ՄԻ ՓՈՂՈՎ ՈՉ ՄԻ ՇԱՀՈՎ չեն վաճառվում:
Նիկոլի քաղբանտարկյալներից երևի ամենաքիչը էս մարդուց են խոսում. սուս ու փուս սպասում է բանտում, որ Արդարությունը հաստատվի:
Ես ուզում եմ ասել, որ Մանուչարյանի պես մարդիկ պահում են մեր հայ ազգի դեմքը, պատիվը: Որ մինչև հիմա մենք գոյություն ունենք, դա նրա հաշվին է, որ մեր պատմության մեջ եղել են մարդիկ, ովքեր չեն վաճառել մեր Հայրենիքը ՈՉ ՄԻ ՏԵՍԱԿԻ ՇԱՀԻ ՀԱՄԱՐ, պատվախնդիր ձևով կանգնել են թշնամու ու իր խամաճիկների առաջ ու չեն ընկրկել, չեն հանձնվել, անգամ սեփական կյանքի գնով պայքարել են մինչև վերջ:
Իսկապես հիացած եմ, չարի դեմ այ այսպես են պայքարում ու հաղթում: Մանուչարյանը արդեն բոլորին հաղթել է ու Նա բոլոր նիկոլներից հազար անգամ ավելի ԱԶԱՏ մարդ է՝ բանտում հոգով ազատ է, իսկ նիկոլները ազատության մեջ՝ ստրուկ:
Սա է անկոտրում կամքով արդարության մարտիկ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈւ իսկական կերպարը: Աստված Ձեզ զորացնի ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅ, մեր խոնարհումը Ձեզ ու Ձեր տեսակին:
Թերեզա Մխիթարյան