|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բերձոր, Սուս և Աղավնո համայնքների բնակիչները դեկտեմբերի 6-ին ժամը 14:00-ին Երիտասարդականի (մետրոյի կայարան) մոտ կհավաքվեն՝ բարձրաձայնելու իրենց խնդիրը՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության, պատերազմի հետևանքով տեղահանվածի կարգավիճակ տալու հետ:
«Կարևոր է մեր կարգավիճակի հարցը, որովհետև չեն ուզում խոստովանել, որ Բերձորը Ադրբեջանի ենթակայության ներքո է, ադրբեջանցին ազատ ման է գալիս քաղաքում, իսկ դրանով մենք զրկվում ենք պետական աջակցությունից: Մենք ունենք հպարտություն ու կամքի ուժ, չի կարելի մեզ պես հող պահողին անտեսել ու ստորացնել, ակնարկել թուրքի հետ ապրելու անհեթեթության մասին»,- 168.am-ի հետ զրույցում նշեցին բերձորցիները:
Հավելենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։
Տեղեկացրել է, որ ինչպես Բերձոր համայնքի, այնպես մնացած բոլոր համայնքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որն առաջիկա օրերին կներկայացվի հաստատման։
Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի շրջանի 5 տասնյակից ավելի համայնքներ (Քաշաթաղի) դեկտեմբերի 1-ից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այս պահին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն անցնում է Լաչինով՝ Բերձորով: