Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, մի մասն էլ, որոնք ցանկություն են հայտնել բնակվել Արցախում, ժամանակավոր տեղավորվել են Ստեփանակերտի հյուրանոցներում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը:
«Բերձորից, Աղավնոյից տեղահանված բնակիչները, ովքեր տեղավորվել են Ստեփանակերտի տարբեր հասցեներում, արդեն իսկ ստացել են այն աջակցությունը, որից օգտվում են 44-օրյա պատերազմից հետո տեղահանված մեր մյուս հայրենակիցները: Ընտանիքների չափահաս անձինք 4 ամիս շարունակ ստացել են 25 հազարական դրամ, անչափահասները՝ 50 հազարական: Բացի այդ, նրանք օգտվել են 250 հազար դրամ միանվագ և տեղահանված անձանց հասանելիք այլ դրամական աջակցություններից»,-նշել է նա: ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակի խոսքով՝ գերատեսչությունը տարբեր գործընկերների միջոցով օժանդակել է Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչներին տարհանման գործընթացի կազմակերպման և գույքի տեղափոխման հարցում: «Այս բնակավայրերից տեղահանված մեր հայրենակիցները ևս կօգտվեն բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերից»,-հավելել է Վ.Պետրոսյանը: