կարևոր
2236 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-10 17:39
Հասարակություն

Ամենաշատ դիմորդներ ունի ԵՊՀ-ն, ամենաքիչը՝ ագրարային համալսարանը

Ամենաշատ դիմորդներ ունի ԵՊՀ-ն, ամենաքիչը՝ ագրարային համալսարանը

Հանրապետությունում այսօր ավարտվել է բուհերի առկա բակալավրի հայտագրման գործընթացը:

Yerkir.am-ը ներկայացնում է հայտագրման տվյալները:

Երևանյան բուհերից ամենաշատ դիմորդները դիմել են Երևանի պետական համալսարան՝ 3420: Վերջին հորիզականում Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է 139 դիմորդներով:
1. Երևանի պետական համալսարան - 3419
2. Երևանի պետական բժշկական համալսարան - 1105
3. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան - 1043
4. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան - 1917
5. Բրյուսովի անվան պետական համալսարան - 1045
6. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան - 1459
7. Հայկական պետական մանկավարժական համալսարան - 744
8. Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ - 357
9. Երևանի պետական կոնսերվատորիա - 193
10. Գեղարվեստի պետական ակադեմիա - 204
11. Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ - 210
12. Հայաստանի ազգային ագրարային համալսարան - 139