կարևոր
2431 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-04 13:40
Քաղաքական

Մեզ հրամցվում է կեղծ քարոզչություն, որ եթե խելոք մնանք ու 29,800 քառակուսի կիլոմետրում սուս արած ապրենք,խաղաղ է լինելու. ադրբեջանագետ

Մեզ հրամցվում է կեղծ քարոզչություն, որ եթե խելոք մնանք ու 29,800 քառակուսի կիլոմետրում սուս արած ապրենք,խաղաղ է լինելու. ադրբեջանագետ

Երևանի մասին կեղծիքներով լի ռեպորտաժից հետո, որտեղ իրանական մշակութային ժառանգությունն ու Կապույտ մզկիթը ներկայացվում էր որպես «ադրբեջանական», Ադրբեջանն անցնում է արդեն գործնական քայլերի։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանաագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանի Արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը կոչ է արել ՄԱԿ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել՝ «Հայաստանում Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը գնահատելու համար»։

Սա մեր ԱԳՆ-ի ու պետության անաշխատունակության հերթական դրսևորումն է։ Մինչ մեր դեմ ակնհայտ արշավ է իրականացվում՝ բոլոր ուղղություններով, մեզ հրամցվում է կեղծ քարոզչություն, որ եթե խելոք մնանք ու 29,800 քառակուսի կիլոմետրում սուս արած ապրենք, խաղաղ է լինելու։

Նախ, չկա 29,800-ը, քանի որ մեր տարածքները օկուպացված են, հետո էլ՝ խաղաղությունը բալանսների մասին է, իսկ դրա բացակայությունը միայն նոր խնդիրների հիմք է։

Այսօր չկա բալանս, կա կողմ, որը շարունակ գրոհում է տարբեր ճակատներով և կողմ՝ հանձին ՀՀ իշխանությունների, որը շարունակ զիջում է իրավունքներ՝ բոլոր հարցերում։ Դրա համար էլ այսօր մեր երկիրն առանց խնդիրների կոչում են «Արևմտյան Ադրբեջան», գողանում են մեր պատմական ժառանգությունը, կեղծում մեր դարավոր պատմությունը, իսկ իրական ու արժանապատիվ խաղաղությունն էլ գնալով ավելի է հեռու թվում մեզանից»։