կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-04 13:53
Քաղաքական

«Այո»-ին ամենաշատը կողմ են Սյունիքում, ամենաքիչը` Շիրակում

«Այո»-ին ամենաշատը կողմ են Սյունիքում, ամենաքիչը` Շիրակում

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են սահմանադրական բարեփոխումներին: Սոցիոլոգը նշեց, որ իրենք  հոկտեմբերին և նոյեմբեր ամսվա վերջին անցկացրել են մեկական հարցում, որին մասնակցել է առնվազն 3300 հարցվող: Կենտրոնի տնօրենի խոսքով` 25 տոկոս հարցվողները չեն հետաքրքրվում սահմանադրական բարեփոխումներով, մինչդեռ` մարդկանց 75 տոկոսը հետաքրքրված է:

«Բոլոր ընտրողների 30 տոկոսը չգիտի` ինչի մասին է խոսքը, 40 տոկոս մարզային բնակիչները ևս անտեղյակ են և չեն հասկանում` խոսքն ինչի մասին է, ինչ փոփոխություններ են նախատեսվում: Մարդկանց 20 տոկոսը դրական ակնկալիքներ ունի սահմանադրական բարեփոխումներից, 35 տոկոսը` բացասական, իսկ մնացածն անտարբեր են և գտնում են, որ այդ փոփոխությունները որևէ բան չեն տա: Ակտիվ են ընտրողների միայն 60 տոկոսը, որոնց կեսը պահապանողական է և ակտիվորեն ընդդիմանում էն սահմանադրական բարեփոխումներին և, առհասարակ, ցանկացած փոփոխության»,- ասաց Ադիբեկյանը:

Նա ներկայացրեց նաև իրենց այն ուսումնասիրությունները, որոնք վերաբերում են մարզերի` սահմանադրական բարեփոխումներին տրամադրվածությանը: Ադիբեկյանի խոսքով`սահմանադրական բարեփոխումներին ավելի շատ կողմ են Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, Արարատի, Տավուշի մարզերում մարդկանց շրջանում և\' դրական, և\' բացասական տրամադրվածություն կա, իսկ Շիրակի, Լոռու, Արմավիրի մարզերում բացասական են տրամադրված:

Ադիբեկյանի խոսքով` ընտրողների մեծ մասի կողմնորոշվածությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումներին կողմ են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն: