|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Ամերիկյան հայտնի National Interest ամսագիրը իր հրապարակումներից մեկում գրում է, որ Ադրբեջանի կողմից հերթական ներխուժման հեռանկարը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի գոյության համար։
Ադրբեջանի պաշտոնյաները պարբերաբար տարածքային պահանջներ են ներկայացրել Հայաստանի տարածքին։ Բաքվում բացեիբաց քննարկվել է Հայաստանի տարածքում «բուֆերային գոտու» ստեղծումը, ադրբեջանցի պատգամավորը կողմ է արտահայտվել նաև «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ստեղծմանը, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության տարածքի կեսի օկուպացիա. նշում է պարբերականը։
Ընդգծվում է նաեւ, որ Ադրբեջանը սպառնում է ոչ միայն հայկական պետությանը, այլեւ ժողովրդին։ Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կառավարության հայտարարությունները վկայում են «հայկական ինքնությունն ու տարածքը ոչնչացնելու շարունակական մտադրության մասին»: