|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինայի հետ պատերազմի դեպքում ռուսական զորքերը Դնեպր կհասնեն 3-4 օրվա ընթացքում. հայտարարել են ամերիկացի փորձագետներ, ԿՀՎ-ի ռուսական վերլուծության բաժնի նախկին տնօրեն Ջորջ Բիբին և Դոնալդ Թրամփի օրոք պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը The National Interest ամսագրում:
Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը հյուսիսից հարավ իր ցամաքային զորքերը կտեղակայի մինչև 200 հազար մարդուց կազմված աղեղով։ Իր պաշտպանության համար Ռուսաստանը կկիրառի ԲՄ-30 «Սմերչ» և «Իսկանդեր» համակարգերը, իսկ ուկրաինական երկինքը կլցվի ռուսական անօդաչու թռչող սարքերով և նորագույն զինամթերքով ինքնաթիռներով։ Ռուսական ուժերը պաշտպանվելու են Ս-400 և Ս-500 հակաօդային պաշտպանության համակարգերով, իսկ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ցանկացած ինքնաթիռ կամ անօդաչու սարք կհայտնաբերվի ու կոչնչացվի։
Հոդվածում նշվում է նաև, որ Բայդենի վարչակազմը չի դիտարկում ռուս-ուկրաինական հակամարտության դեպքում ուղղակի միջամտություն։ «Նման պայմաններում ռուսական ցամաքային ուժերը Դնեպր գետի երկայնքով իրենց օպերատիվ թիրախներին կհասնեն ընդամենը 72-96 ժամում։ Նման արշավին դիմակայելու՝ Կիևի կարողությունը խիստ կասկածելի է»,- ասվում է հրապարակման մեջ։