կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-06 11:31
Տարածաշրջան

Հայերի պարտությունը ժողովրդավարության պարտությունն է. The National Interest

Հայերի պարտությունը ժողովրդավարության պարտությունն է. The National Interest

Ադրբեջանի նախագահի  կարծիքով` Հայաստանի մայրաքաղաքը պատկանում է ադրբեջանցիներին, և մի օր իրենք կվերադարձնեն այն: Այսպիսով` գոյություն ունեն իրական մարտահրավերներ հայ ազգի և պետականության գոյատևման համար: Այս մասին գրում է ամերիկյան The National Interest պարբերականը «Հայերի պարտությունը ժողովրդավարության պարտությունն է» հոդվածում:

Պարբերականը նշում է, որ հակամարտության մեջ Թուրքիայի ներքաշումը կարող է պատճառ հանդիսանալ գերտերությունների ներքաշման համար:

«Որոշ փորձագետներ հայերին են մեղադրում բանակցային գործընթացը տապալելու մեջ, քանի որ հայերը չեն համաձայնել զիջել 7 շրջանները: Հայաստանի համար այդ 7 շրջանները ոչ միայն անվտանգության գոտիներ են, առանց որոնց անհնար է ապահովել ադրբեջանական մարտավարական կասեցումը, այլև քաղաքական գործիք՝ ապահովելու խաղաղություն: Բանակցությունների զարգացման բացակայությունը բացատրվում է նրանով, որ Ադրբեջանը չի համաձայնում բանակցել գլխավոր հարցի շուրջ՝ Ղարաբաղի կարգավիճակի»,- նշում է պարբերականը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն առաջարկում է լայն ինքնավարություն իր կազմում, իսկ Հայաստանի համար ներկայիս կարգավիճակից ցածր ցանկացած կարգավիճակ անընդունելի է:

The National Interest-ը գրում է, որ հայերի համար ամեն զիջում կառաջացնի ոչնչացման մշտական վտանգ, իսկ դա միայն զգացական վտանգ չէ. հայերը հիշում են 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը:

«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանը տարածաշրջանում խաղաղության կողմնակից է, որովհետև գիտի դրա արժեքը... Հայաստանում ժողովրդավարական զարգացումները նկատում են նաև Արևմուտքում, այնինչ Ադրբեջանը համարվում է ավտորիտար պետություն, որտեղ ընդդիմությունը զրկված է որևէ իրավունքից: Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները և Բելառուսի իրադարձությունները Ալիևի համար վտանգ են, որը ևս մեկ պատճառ է ռազմական գործողությունների համար»,- գրում է թերթը: