Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
National Interest ամսագիրը թվարկել է ռուսական զենքի հինգ լավագույն տեսակները, որոնք ներկայացվել են Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ Մոսկվայում:
Ցուցակում առաջինը «Արմատա» ընտանիքի Т-14 հիմնական մարտական տանկն ու ծանր հետևակային մարտական մեքենա Т-15 են. հաղորդում է Gazeta.ru- ն:
«ՆԱՏՕ-ում T-15-ի ուղղակի նմանօրինակը չկա, այն ՀՄՄ–ի և զրահամեքենաների միջև ինչ–որ տեղ է»,- ասվում է հրապարակման մեջ:
Երկրորդ տեղը զբաղեցրել է RS-24 միջմայրցամաքային «Յարս» բալիստիկ հրթիռը: Հոդվածի հեղինակն այս համալիրն անվանել է «Տոպոլ»-ի և «Տոպոլ-Մ»-ի հավանական փոխարինող:
Երրորդ տեղը զբաղեցրել է «Ուրան-9» անօդաչու ցամաքային մարտական մեքենան: «Ուրան-9»-ը նախատեսված է ինտենսիվ մարտական գործողություններում հսկայական կրակային հզորություն ապահովելու համար՝ առանց ռուս զինծառայողների կյանքը վտանգելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Չորրորդ տեղում է «Կինժալ» գերձայնային հրթիռը, որը տեղակայվում է ՄիԳ-31Կ կործանիչների վրա:
Ս-400 «Տրիումֆ» համալիրը եզրափակում է ցուցակը: Հոդվածի հեղինակն այն համարում է ռուսական բարձրակարգ ռազմական արտահանման օրինակ: «Ս-400-ը ոչ միայն ավելի ընդունակ է, այլև՝ զգալիորեն ավելի բազմակողմանի, քան իր նախորդը՝ Ս-300- ը»,- ասվում է հրապարակման մեջ: