|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թբիլիսիում առևանգված և Բաքվում կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի փաստաբանները հայց են պատրաստում Ադրբեջանի և Վրաստանի դեմ, որը ներկայացնելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. հայտնում է Независимая Газета-ն:
Մուխթարլիին Բաքվում մեղադրանք է ներկայացվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժային դիմադրություն ցույց տալու վերաբերյալ: Նա նաև մեղադրվում է Ադրբեջանի սահմանն անօրինաբար հատելու և մաքսանենգության մեջ:
Հիշեցնենք, որ լրագրողի փաստաբանը Кавказский узел-ին հայտնել էր, որ Վրաստանում անհայտ անձինք նրան ուժով նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենա և հասցրել Ադրբեջանի սահմանապահ ուղեկալներից մեկն ու նրա մոտ 10 հազար եվրո թողել, որպեսզի հետագայում մեղադրեն մաքսանենգության և սահմանը անօրինաբար հատելու մեջ: