Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 40 մարդու։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։
«Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նախնական տեղեկություններով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել է», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Ահաբեկչությունից հետո հոսպիտալացված չորս անձինք գտնվում են ծանր վիճակում»,- ասել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են Կրոկուս Crocus City Hall, որտեղ պետք է տեղի ունենար «Пикник» խմբի համերգը, կրակոցների մասին։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, առնվազն երեք մարդ կրակ է բացել։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։