Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի իշխանությունները առգրավել են նավթ տեղափոխող երկու հունական լցանավեր՝ ի պատասխան նավթով բեռնված ռուսական նավերի առգրավման։ Այդ մասին գրում է Lloyd List Intelligence-ը։
Խոսքը Delta Poseidon և Prudent Warrior նավերի մասին է, որոնք նավարկում են Հունաստանի դրոշի ներքո Պարսից ծոցում։ Այս տեղեկությունը հաստատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Մայիսի 24-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հունական իշխանությունների աջակցությամբ ռուսական «Լանա» լցանավից առգրավել է իրանական նավթը։ Միաժամանակ, ավելի ուշ պարզվեց, որ կառույցը, որին պատկանում է լցանավը, չի ընկել ԵՄ-ի արգելող միջոցների տակ։
Միաժամանակ, պարզվել է, որ ռուսական 62 մլն բարել նավթը ոչ մեկին պետք չէ։ Առեւտրականները դեռ չեն կարողանում նման ծավալի հումքի գնորդ գտնել, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան արգելել են ռուսական նավթի ու նավթամթերքի ներկրումը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Մյուս երկրները խուսափում են ռուսական նավթ գնելուց՝ վախենալով հնարավոր պատժամիջոցներից։
Իրանում հայտարարել են, որ հնարավոր է հունական այլ նավեր ևս առգրավեն։