Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեկ Վաշինգտոնում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն ունի բոլոր հիմքերը` պնդելու, այդ թվում` հետախուզական տվյալների հիման վրա, որ Օմանի ծոցում նավթատար նավերի վրա հարձակման հետևում կանգնած է Իրանը. հայտնում է Голос Америки-ն:
Հիշեցնենք, որ երեկ Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթատար նավերի վրա, նավաստիները փրկված են:
Խոսքը Front Altair (Նորվեգիա) և Kokuka Courageous (Պանամա) նավերի մասին է:
Դեպքը տեղի է ունեցել Իրանի տարածքային ջրերում: Անձնակազմերը տարհանվել են և անվտանգ վայրում են: Ըստ ԻՌՆԱ-ի` փրկարարական գործողությունն իրականացրել է Իրանը. 44 մարդ հասցվել է այդ երկրի տարածք:
ԱՄՆ ռազմածովային ուժերի տարածած տեսանյութը` ստորև: Ըստ նրանց վարկածի` իրանցի զինվորներն Օմանի ծոցում հարձակման ենթարկված լցանավից հեռացնում են չպայթած ական: